ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 24, 24News
Ազգային ժողովում «Տիեզերական գործունեության մասին» նախագծի քննարկմանը «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանից հետաքրքրվել է՝ որքանո՞վ է նախագիծն առնչվում ոլորտի մարտահրավերներին:
Գորգիսյանը հավելել է, որ ամիսներ առաջ իր կողմից շրջանառության մեջ է դրվել նախագիծ, ինչը հետո հանվել է ռազմարդյունաբերական համալիրի ղեկավարի հետ քննարկելու համար։
Համալրիրի ղեկավարաի արձագանքն ըստ Գորգիսյանի՝ դրական էր, նա օրինագիծը պետք է քննարկեր նախարարի հետ ու ասեր դիրքորոշումը:
«Ժամանա՞կ չեք ունենում զբաղվել այդ հարցերով, որովհետև զբաղված եք այս հարցերով, թե՞ այդպիսին է ձեր վերաբերմունքը շրջանառության մեջ դրվելիք նախագծերի հետ կապված», - հարցրել է Գորգիսյանը:
Գորգիսյանին արձագանքեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը․
«Դուք օրենքի նախագիծը կարդացե՞լ եք, օրինակ, հարկային փոփոխությունների մասով կարող եք ասել նախագիծն ինչի՞ն է նպաստելու, որովհետև այնպիսի տպավորություն է, որ Դուք այս օրենքի մասին խոսելու առիթն օգատգործեցիք Ձեր օրենքի ու դրա հետ կապված ինչ-որ պատմություն հիշատակելու համար»։
Արշակյանն էլ ասել է, որ Գորգիսյանի բարձրաձայնած խնդիրը շատ հարցեր է առաջացնում հատկապես պատգամավորի մասնագիտական կրթության ու փորձի վերաբերյալ ։