ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News
Հունվարի 31-ին՝ ժամը 17:13-ին, Արտակարգ իրավիճակների պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ դեռևս չպարզված հանգամանքներում քաղաքացին ընկել է Կաշենի հանքավայրին հարակից ջրահավաքման փոսը: Այս մասին հայտնում են Արցախի ԱԻՆ մամուլի ծառայությունից:
Ժամը 17:14-ին Մարտակերտի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնի հրշեջ փրկարարական մասից մեկ մարտական հաշվարկ մեկնել է դեպքի վայր:
Ժամը 17:24 փրկարար ուժերի վարչության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ հերթապահ խումբը ևս մեկնել է դեպքի վայր:
Իրականացված որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում ջրից դուրս է բերվել Մարտակերտի շրջանի Վարդաձոր համայնքի բնակիչ 2011թ. ծնված Հ.Կ․-ի դին: