ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 3, 24News
Ապրիլի 3-ին՝ ժամը 14:31-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մարգարյան փողոցի թիվ 23 շենքի բնակարաններից մեկի բնակիչը մահացել է (պատուհանից են նկատել). դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:
Բնակարանի դուռը բացվել է տեղի ուժերով. ներսում հայտնաբերվել է Ղուկաս Լ.-ի (ծնված 1932 թ.) դին: