ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News
ՍԴՀԿ Հայաստանի վարչությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.
«Ելնելով Հայաստանում Սահմանադրության եւ Սահմանադրական դատարանի շուրջ ծավալվող իրադարձություններից, ազգային և պետական շահից ու ժողովրդավարության սկզբունքներից՝ Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակցությունը հայտարարում է, որ իշխանությունների կողմից նախաձեռնվող սահմանադրական փոփոխություններն ընդունելի են բացառապես համաժողովրդական քվեարկության ճանապարհով՝ պահպանելով գործող Սահմանադրության հոդվածները՝ 1-3-ը եւ խորհրդարանական կառավարման համակարգը։
Կոչ ենք անում չգործել «Մեր դեմ խաղ չկա» սկզբունքով ու չկրկնել նախորդ իշխանության սխալները»։