ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 7, 24News
Փաստաբան Նորայր Նորիկյանը գրառում է արել ֆեյսբուքյան էջում՝ պարզաբանելով, որ եթե նախագահը նույնիսկ չնշանակի հանրաքվե, ապա հանրաքվեն նշանակված է համարվում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետի վերջին օրվան հաջորդող 65-րդ օրվան նախորդող կիրակի։ Գրառումը՝ ստորև․
««Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի 12-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ Ազգային ժողովի կողմից հանրաքվե անցկացնելու վերաբերյալ որոշում ընդունվելուց կամ Սահմանադրական դատարանի կողմից սույն օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով օրենքի նախագծի՝ Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին որոշում ընդունվելուց հետո՝ եռօրյա ժամկետում, Հանրապետության նախագահը նշանակում է հանրաքվե:
Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ Հանրապետության նախագահի կողմից սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում հանրաքվե չնշանակվելու դեպքում հանրաքվեն նշանակված է համարվում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետի վերջին օրվան հաջորդող 65-րդ օրվան նախորդող կիրակի օրը:
Եթե ՀՀ նախագահը չնշանակի հանրաքվե, ինչի հավանականությունը շատ մեծ է, ապա հանրաքվեն նշանակված է համարվում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետի վերջին օրվան հաջորդող 65-րդ օրվան նախորդող կիրակի օրը»,-գրել է Նորիկյանը։