Չինաստանի իշխանությունները 28,6 մլն դոլար են տրամադրել կորոնավիրուսի բուժման համար

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 7, 24News

,

Չինաստանի Զարգացման և բարեփոխումների պետական կոմիտեն 200 միլիոն յուան (28,57 միլիոն դոլար) է հատկացրել Հուբեյ նահանգում կորոնավիրուսով ծանր հիվանդներին բուժելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Զարգացման և բարեփոխումների պետական կոմիտեն կենտրոնական բյուջեից շտապ կարգով 200 մլն յուան է հատկացրել Խուանչժունի գիտության և տեխնոլոգիայի համալսարանի Տունցզի բժշկական ինստիտուտի Տունցզի հիվանդանոցին` Հուբեյ նահանգի ազգային հիվանդանոցում ծանր հիվանդների համար բաժանմունք կառուցելու, մասնավորապես` ոչ ինվազիվ շնչառական սարքավորումներ, էլեկտրակարդիոմոնիտորներ և այլ կարևոր սարքավորումներ գնելու համար:

Չինաստանում փետրվարի 7-ի առավոտվա դրությամբ նոր կորոնավիրուսով վարակման դեպքերի քանակը գերազանցել Է 31,1 հազարը, 636 մարդ մահացել Է, 1540-ն՝ ապաքինվել, Հուբեյի նահանգում մահացել Է եւս 69 մարդ: