ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը վստահ է, որ մեկ տարվա մեջ իշխանությունների վարկանիշն այնքան չի նվազել, որ իրենք ապրիլի 5-ին նախատեսվող սահմանադրական փոփոխությունների հանրաքվեով փորձեին «չափել» մարդկանց վստահությունը:
24News-ի հետ զրույցում պատգամավորը նշեց, որ եթե ուզում ենք ժողովրդի ձայնը լսելի դարձնել, ապա հանրաքվեն տեղին է, ժամանակին, մի փոքր էլ՝ ուշացած:
«Ինչ վերաբերում է ԵԺԿ-ի հայտարարությանը, որում իշխանություններին հորդորում են շտապողականություն չդրսևորել, ապա նշեմ, որ ՀՀԿ-ականերն այս քանի օրը խցանված էին ԵԺԿ-ի խողովակներում, հետևաբար այդ կառույցի հայտարարությունը որսալի էր մեզ համար»,- ընդգծեց Բաղդասարյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։