ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News
Չինաստանում բժիշկներին հաջողվել է նոր տիպի կորոնավիրուսից բուժել 2 ամսական երեխայի․ նա դարձել է երկրում կորոնավիրուսից բուժված ամենաերիտասարդ հիվանդը: Այդ մասին հայտնում են չինական ԶԼՄ-ները։
Ըստ աղբյուրի՝ փետրվարի 15-ին Գույչժոու նահանգային հիվանդանոցից դուրս է գրվել 4 հիվանդ, այդ թվում ՝ 67-օրական երեխա, որոնք բուժվել են կորոնավիրուսից:
Նշենք, որ կորոնավիրուսով վարակվածների թիվը երկրում հասել է 64 400-ի, մահացածներինը 1523 է։