ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News
«Lenta.ru»-ն, հղում անելով տեղի լրատվամիջոցներին, որ գրում է Չինաստանում սկիզբ առած նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը հասել է 720-ի:
Չինաստանի Հուբեյ նահանգում մեկ օրվա կտրվածքով զոհերի թիվն աճել է 81-ով: Շուրջ 24 900 մարդ վարակված է, 1100 մարդ ապաքինվել է և դուրս գրվել հիվանդանոցներից:
Վարակման դեպքեր են արձանագրվել նաև Չինաստանից դուրս, ինչը հանգեցրել է համաշխարհային խուճապի: