ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News
«ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը հայտնում է, որ Չինաստանում Ուհանի՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար բացված ժամանակավոր հոսպիտալներից մեկի ղեկավարը մահացել է կորոնավիրուսից։
Փետրվարի 7-ին մահացել է նաև այն բժիշկը, որ առաջիններից մեկն էր ահազանգել հիվանդության տարածման համար և վարակվել վարակակիրներին օգնություն ցուցաբերելիս։
Ցայսօր կորոնավիրուսից մահացել է 1874 մարդ: Դեպքերի ընդհանուր թիվը 73 335 է: Առողջացել է 12 799 մարդ, դեռևս հիվանդ է 58 662-ը, իսկ նրանցից 17 795-ը ծանր կամ կրիտիկական վիճակում է: