ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News
Կորոնավիրուսային հիվանդության օջախում՝ Չինական Հուբեյ նահանգի մայրաքաղաք Ուհանում, որը գրեթե 80 օր փակ էր COVID-19-ի բռնկման և տարածման պատճառով, գրանցել է ամուսնության գրանցման հայտարարությունների աննախադեպ աճ: Սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ քաղաքի իշխանությունները բացել են քաղաքը: Այս մասին հայտնում է Global Times-ը:
«Ամուսնական» Alipay հարթակի մշակողները հայտարարել են, որ նման աննախադեպ դիմելիություն չեն սպասել։
Ուհանը վերսկսել է ամուսնությունների գրանցումը ապրիլի 3-ից: Նորապսակները պետք է ունենան բժշկական կոդ, որպեսզի նշանակեն ամուսնության գրանցման համար հանդիպման օր:
Նշենք, որ մինչ այդ Չինաստանում կարանտինից հետո ապահարզանների ալիք էր բարձրացրել: