ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը վստահ է՝ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը, որ «ոչ»-ի շտան է ձևավորել, ոչ թե Հայաստանի Հանրապետության, այլ քաղաքական որևէ ուժի շահերն է պաշտպանում:
24News-ի հարցին, թե փաստորեն, Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը անուղղակի ճանապարհով, բայց շատ ուղղակի կերպով մասնակցում են «ոչ»-ի շտաբի աշխատանքներին, Ջուլհակյանը դրական պատասխան տվեց:
«Հրայր Թովմասյանի աջակիցները, պարզ է, որ մինչև վերջին քրտինքն ու կաթիլը պետք է պայքարեն: «Ոչ»-ի շտաբի ցուցակը ձևավորածների շարքերում այնպիսի մարդիկ են, որ անմիջական կապ ուեն Հրայր Թովմասյանի, Ռոբերտ Քոչարյանի ու ՀՀԿ-ականների հետ»,- նշեց պատգամավորը:
Մանրամասները՝ տեսանյութում։