21 և 24 տարեկան բնակիչները կատարել են պետական-հասարակական ունեցվածքի գողություն

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News

Փետրվարի 18-ին Տավուշի մարզի ոստիկանները պետական-հասարակական ունեցվածքի գողության դեպք բացահայտեցին:

Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները ժամը 15-ի սահմանում Գոշ գյուղի սկզբնամասից, գողություն կատարելու կասկածանքով, բաժին բերման ենթարկեցին Հաղարծին գյուղի 21 և 24 տարեկան երկու բնակչի:



Բաժնում պարզվել է, որ նրանք ժամեր առաջ Հաղարծին գյուղի մոտակայքով անցնող երկաթգծի տարածքից գողացել են մոտ 6 մետր մալուխ, երկաթգծի 10 գամ և ռելսերն ամրացնող սալիկներ:

Գողոնը առգրավված է:



Վնասի չափը պարզվում է:

Նշանակվել է ապրանքագիտական փորձաքննություն:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: