ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 22, 24 News
Ոստիկանությունը բերման է ենթարկել վաղ առավոտից Երևանում մեկնարկած բողոքի ակցիայի 18 մասնակցի։
Լրատվամիջոցներին ոստիկանությունից հայտնել են, որ ակցիայի մասնակիցները բերման են ենթարկվել ՀՀ ՎԻՎ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարք կատարելու համար:
Քաղաքացիներն այսօր վաղ առավոտյան փակել են Երևանի մի շարք գլխավոր փողոցներ։ Նրնք իշխանությանը ներկայացրել երկրի անվտանգային խնդիրների վերաբերյալ պահանջներ։
--00—ՄՀ