ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News
Իտալիայում կորոնավիրուսի 6 հաստատված դեպքերից հետո Քաղաքապետ Ֆրանչեսկո Պասսերինին հանձնարարարականով հինգ օրով փակվել են երկրի փոքր քաղաքի դպրոցները, գրասենյակները և բարերը։
Միլանից 60 կմ հեռավորության վրա գտնվող Կոդոնո քաղաքում վեց մարդու մոտ կորոնավիրուս է հաստատվել, որոնցից երեքը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, իսկ մնացած երեքը սպասում են հաջորդ հետազոտության։
Փակվել են նաև խանութներն ու զվարճանքի վայրերը։
Հատուկ ռեժիմը կգործի 48 ժամից մինչև 5 օր․ տեղի իշխանությունները խորհուրդ են տվել բնակիչներին մնալ տանը։
Լոմբարդիայում հաստատված վեց դեպքերի հետ միասին Իտալիայում հաստատված կորոնավիրուսի դեպքերի թիվը հասնում է 9։