ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News
«Քիչ առաջ խոսեցի Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինե Տիկարաձեի հետ, որպեսզի հասկանամ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը մեր հարեւան երկրում։
Նախարարի հավաստմամբ՝ կորոնավիրուսով ախտորոշված պացիենտի հետ շփված 4 անձինք հետազոտվել են և նրանց մոտ չի հայտնաբերվել վարակը: Նրանք 14 օր կմնան մեկուսացման մեջ»,-այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: