ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News
ՀՀ կառավարությունը հայտնում է, որ մարզաշխարհի մի շարք ներկայացուցիչներ այսուհետև ամբողջ կյանքի ընթացքում, առանց որևէ պայմանի, պատվովճարներ կստանան:
Նրանք են.
1. օլիմպիական խաղերի չեմպիոնները, երկրորդ ու երրորդ տեղեր զբաղեցրած մարզիկները,
2. աշխարհի առաջնության հաղթողները,
3. շախմատի համաշխարհային օլիմպիադայի մրցանակակիրները։
Պատվովճարն առաջին տեղի համար 200 000 դրամ է, երկրորդ տեղի համար՝ 140 000 դրամ, երրորդ տեղի համար՝ 100 000 դրամ: