ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 20, 24News
Սամվել Տեր-Սահակյանն ու Մարիա Գեւորգյանը նվաճեցին շախմատի Հայաստանի չեմպիոնի կոչումը։
Տղամարդկանց առաջնությունում Սամվել Տեր-Սահակյանը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր։ Նրանից կես միավոր հետ մնաց Հայկ Մարտիրոսյանը։
Կանանց առաջնությունում լավագույնը Մարիա Գեւորգյանն էր, որը 9 հնարավորից ցույց տվեց 8 միավոր արդյունք։ Երկրորդ տեղը գրաված Սուսանա Գաբոյանը վաստակեց 7 միավոր։
Չեմպիոնները կընդգրկվեն Հայաստանի հավաքականներում։