ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 29, 24News
Փարիզի Լիոնյան կայարանում անկարգությունների ընթացքում ձերբակալվածների թիվը աճել է՝ հասնելով 71-ի, այս մասին հայտնում է քաղաքային պրեֆեկտուրան:
Ավելի վաղ հաղորդվել էր 30 ձերբակալվածի մասին և օրենքի խախտման վերաբերյալ 54 արձանագրություն էր կազմվել:
Խռովությունները տեղի են ունեցել ուրբաթ Բերսի փողոցում, որտեղ գտնվում է կայանը: Ոստիկանությունը միջամտել է դրանց վերջ տալու համար: Բացի այդ, տեղեկություններ են ստացվել կայանի հարևանությամբ բռնկված հրդեհի մասին, որը պատճառ է դարձել շենքի տարհանման համար: