ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 28, 24news
Ֆրանսիայում ցույցեր և բախումներ են սկսվել այն բանից հետո, երբ ոստիկանները կրակել են 17-ամյա դեռահասի վրա, որը ստացած վնասվածքներից մահացել է: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով France 24 պարբերականի հրապարակումը:
Սոցիալական ցանցերում տարածված տեսանյութում երևում են ոստիկանության երկու սպաներ՝ Mercedes AMG մեքենայի կողքին, այնուհետև նրանցից մեկը կրակում է, երբ վարորդը փորձում է հեռանալ:
Միջադեպը տեղի է ունեցել Փարիզից ոչ հեռու գտնվող Նանտեր քաղաքում: Ըստ իրավապահների՝ տղան չի լսել ոստիկանների հրահանգը և չի կանգնեցրել մեքենան: Մեքենայում ևս երկու անձ է եղել: Դեռահասին կրակող ոստիկանի հանդեպ հետաքննություն է սկսվել մարդասպանության հոդվածով:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ