Մեծ Բրիտանիայում անկարգություններից հետո ավելի քան 90 մարդ է ձերբակալվել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 4, 24News

Capture5

Ավելի քան 90 մարդ է ձերբակալվել Մեծ Բրիտանիայի տարբեր քաղաքներում անօրինական միգրանտների հոսքի դեմ բողոքի ցույցերի ժամանակ տեղի ունեցած անկարգությունների պատճառով, հայտնում է SkyNews հեռուստաալիքը։

«Շաբաթ օրը տեղի ունեցած անկարգություններից հետո ոստիկանությունը ձերբակալել է ավելի քան 90 մարդու»,- ասվում է հայտարարության մեջ։

Հեռուստաալիքի տվյալներով՝ 14 մարդ ձերբակալվել է Բրիստոլում, 20-ը՝ Քինգսթոն Հալլում, ավելի քան 20 մարդ՝ Բլեքփուլում, Պրեստոնում և Բլեքբերնում, 23-ը՝ Լիվերպուլում, 10-ը՝ Սթոք-օն-Տրենտում, երեքը՝ Բելֆաստում և Լիդսում։

--00—ՅՄ