Ավելի քան 420 մարդ է ձերբակալվել Մեծ Բրիտանիայում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 5, 24News

Screenshot_17

Ավելի քան 420 մարդ է ձերբակալվել Մեծ Բրիտանիայում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ, գրում է Times թերթը։

Ծայրահեղ աջերի բողոքի ցույցերը Բրիտանիայում սկսել են թափ հավաքել՝ դանակահարության հետևանքով երեք երեխաների մահվանից հետո:

Անցած շաբաթվա վերջին փախստականների հոսքի դեմ բողոքի ցույցեր տեղի ունեցան երկրի բազմաթիվ քաղաքներում։

Առաջին անկարգությունները սկսվել են այն բանից հետո, երբ չհաստատված տեղեկություն է տարածվել, որ հարձակվողը փախստական ​​է։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նա ծնվել է Ուելսում, սակայն ռուանդացի փախստականի ընտանիքում։

--00—ՅՄ