ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 29, 24News
«Ամբողջ աշխարհում զանգվածային միջոցառումները չեղարկվում են, փակվում են զանգվածային կուտակման վայրերը, հետաձգվում եմ միլիարդավոր դոլարներ արժեցող ցուցահանդեսներն ու ֆորումները»։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը։
«Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, թե մահացու սխալ կլինի որևէ երկրի կողմից, եթե այդ երկրում ենթադրեն, որ կորոնավիրուսն իրենց կշրջանցի, և չձեռնարկեն անհրաժեշտ միջոցներ։
Դե իսկ Հայաստանում քաղաքացին առողջ և պաշտպանված է միայն «հպարտ քաղաքացու» անձնագրում, իրական կյանքում ՀՀ քաղաքացին միայն միջոց է իշխանության գալու և իշխանությունը պահելու համար։
Ոչ մի իրեն հարգող առաջնորդ այս իրավիճակում իրեն թույլ չէր տա մարդկանց հանել փողոցները, կուտակել մի վայրում, եթե իհարկե նրա անունը Նիկոլ Փաշինյան չէ և եթե իհարկե, նրա համար իր նեղ անձնական շահը վեր չէ ցանկացած այլ տեսակի շահերից։
Սիրելի՛ հայրենակիցներ,
Թույլ մի տվեք ձեզ օգտագործել, շահագործել, վտանգի տակ դնել ձեր և ձեր ընտանիքների առողջությունն ու անվտանգությունը։ Խուսափեք զանգվածային կուտակումներից, սահմանափակեք ձեր շփումներն անծանոթների հետ և մի տրվեք մանիպուլյացիաների։
Վաղվա երթը կապ չունի ոչ ձեր, և ոչ էլ մարտի 1-ի հետ։ Այս երթը պետք է մեկ մարդու, իսկ այդ մեկ արդեն այլևս դու չես, և եթե անկեղծ, ապա երբեք դու չես եղել . . .»,- ասված է գրառման մեջ։