ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News
Իրանական լրատվամիջոցները հայտնում են, որ Իրանում նոր կորոնավիրուսի վարակակիր է դարձել նաև արդյունաբերության, հանքերի ու առևտրի նախարար Ռեզա Ռահմանին, նա այժմ բուժման կուրս է անցնում Թեհրանում։
Նշենք, որ նախարար Ռահմանին ամենաբարձր պաշտոնյան չէ Իրանում, որ վարակվել է նոր կորոնավիրուսով։ Մինչ այդ վարակվել էր նաև Իրանի նախագահի տեղակալը:
Նոր կորոնավիրուսով են վարակվել նաև երկրի առողջապահության փոխնախարարը, ավելի քան 20 պատգամավորներ և Ղոմի պաշտոնյաներից մեկը։ Պատգամավորներից մեկը զոհվել է:
Ըստ պաշտոնական տվյալների՝ Իրանում վարակակիրների թիվն անցել է 2922, զոհերի թիվը 92 է։
Կորոնավիրուսի առողջացածների, վարակվածների և մահացածների թվին, ինչպես նաև կորոնավիրուսով վարակված քաղաքացի ունեցող երկրների ցանկին կարելի է ծանոթանալ և օնլայն հետևել https://www.worldometers.info/coronavirus/ հասցեում։