ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News
«Մինչև հիմա խաղաղության հասնելու փորձերը չեն ստացվել, բայց մեր քայլերը պետք է միտված լինի երկարատև խաղաղությանը: Արտգործնախարարն ասել է՝ որևէ նախապայմաններով բանակցություններ չեն սկսվելու, մոտ ապագայում այդ փաստաթուղթը կհրապարակվի»,- այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանը:
Անդրադառնալով ԳՇ պետի և արտակարգ իրավիճակների նախարարի դեմ հարուցված քրեական գործին և կալանավորմանը հարցին, թե արդյո՞ք դա անվտանգային խնդիրներ չի առաջացնում, պատգամավորը նշեց. «Հետագան ցույց է տալիս, որ պաշտոնանկությունները հիմնավորված են, եթե պաշտոնատար անձն օրենքի հետ կապված խնդիր ունի, պետք է գնահատական տրվի»:
Մանրամասները՝ տեսանյութում։