ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ատելության խոսքի՝ բռնության հրապարակային կոչի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու և քարոզելու համար սահմանել քրեական պատասխանատվություն:
Նախագծերի փաթեթին կողմ է քվեարկել 91, ձեռնպահ՝ 21 պատգամավոր։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանն իր ելույթում ասել է, որ խմբակցությունը ձեռնպահ է քվեարկելու, երկրորդ ընթերցմանը կներկայացնեն առաջարկներ:
«Լուսավոր Հայաստան»խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանն էլ հայտարարել է, որ իրենք կողմ կքվեարկեն նախագծին, իսկ երկրորդ ընթերցմամբ քննարկմանը առաջարկներ կներկայացնեն։