ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News
Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Ուրախ եմ ներկայացնել ՀՀ Ազգային ժողովի գլխավոր մասնաշենքի արտաքին լուսավորության վերջնական դիզայն-նախագիծը։
ՀՀ Ազգային ժողովն լինելու է քաղաքամայր Երևանի ամենագեղեցիկ լուսավորված շենքերից մեկը։ Նշեմ, որ նկարում միայն շենքի լուսավորությունն է․ այգու և աստիճանների մասը և ՀՀ դրոշը պատկերված չեն»