ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News
ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է կառավարության ներկայացրած Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին և հարակից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որը, նախատեսվում է թույլ տալ գույքը բռնագանձում, որի ձեռքբերումը չի հիմնավորվում օրինական եկամտի աղբյուրներով: Նախագիծն ԱԺ նիստում ներկայացրել էր ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
Նախքան քվեարկությունը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը տեղեկացրել է, որ խմբակցությունն այս անգամ ձեռնպահ կքվեարկի, հանդես կգան առաջարկություններով: Եվ երկրորդ ընթերցմանը կարտահայտեն իրենց դիրքորոշումը:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասել է, որ նախագծին կողմ կքվեարկեն, բայց առաջարկ ունեն, որը կներկայացնեն առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ։
Նախագծերի փաթեթը քվեարկության արդյունքում ստացել է 92 կողմ, 2 դեմ և 18 ձեռնպահ ձայն։
Արդյունքներին է գումարվել նաև գործուղման մեջ գտնվող 8 պատգամավորի ծրարով թողնված կողմ ձայները: