ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, 24News
Պարագվայի գլխավոր դատախազությունը Բրազիլիայի հավաքականի կազմում ֆուտբոլի 2002-ի աշխարհի չեմպիոն Ռոնալդինյոն ձերբակալելու օրդեր է տվել՝ կեղծ փաստաթղթե օգտագործելու համար:
Հիշեցնենք, որ փետրվարի 5-ին Ռոնալդինյոն և նրա եղբայրը`Ռոբերտոն ձերբակալվել են Պարագվայի ոստիկանության կողմից ՝ երկիր մուտք գործելու համար կեղծ փաստաթղթեր կիրառելու կասկածանքով:
Հյուրանոցի նախագահական սենյակում, որտեղ գտնվում էր խաղացողը, կատարվել է խուզարկություն, որի ընթացքում ոստիկանությունը կեղծ անձնագրեր է գտել Ռոնալդինյոյի և նրա եղբոր անուններով:
Նախորդ տարի ամռանը Բրազիլիայի իշխանությունները արգելել էին Ռոնալդինյոյին դուրս գալ երկրից:
Ավելի ուշ դատախազությունը հայտնել է, որ Ռոնալդինյոն ազատ է արձակվել առանց մեղադրանքի, դատախազությունում 8 ժամ ցուցմանք տալուց հետո։