ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը վստահեցնում է՝ «ոչ»-ի թաղումներն իրենց հետ որևէ կապ չունեն: 24News-ի հետ զրույցում նա ասաց, որ ատելության խոսքը ոչ թե իրենք, այլ իրենց դեմ է գեներացվում:
Խոսելով հանրաքվեի մասին՝ Լիլիթ Մակունցն ընդգծեց՝ քաղաքացիները պետք է վստահեն դատական համակարգին, իսկ իշխանությունները հանձն են առել անկախ դատարաններ հիմնելու գործընթաց սկսել:
«ՍԴ-ից ենք սկսել, բայց դա չի նշանակում, թե մյուս օղակներում ամեն ինչ մնալու է այնպես, ինչպես կա: Ուզում եմ հստակեցնել՝ «վեթինգի» գործընթացն արդեն իսկ մեկնարկել է, ու եթե ՍԴ-ն նոր կազմ ունենա, ապա նրանք էլ «վեթինգի» կենթարկվեն»,- շեշտեց Մակունցը:
Մանրամասները՝ տեսանյութում։