ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News
Մարտի 12-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։30-ի սահմանում Անդրանիկի փողոցի բնակիչ, 40-ամյա Միայել Հակոբյանը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Շերամի փողոցի թիվ 90/1 հասցեի դիմաց դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել «Ֆլեշ» բենզալցակայանի լիցքավորման սարքին, տապալել այն և բախվել բենզալցակայանի աշխատակիցների սենյակի պատին։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով վարորդ Մ. Հակոբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Վարորդին առաջինը օգնության են հասել բենզալցակայանի աշխատակիցները, ինչի շնորհիվ հրդեհի բռնկում տեղի չի ունեցել։
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ նա եղել է սթափ։ Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։
Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։