ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News
Իսպանիայի կառավարությունը հաղորդում է, որ հավասար հնարավորությունների նախարար Իռեն Մոնտերոյի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել։ Նախարարն ու նրա ամուսինը՝ փոխվարչապետ և «Unidas Podemos» կուսակցության առաջնորդ Պաբլո Իգլեսիասը, կարանտինում են։
«Նախարարի վիճակը լավ է, երկրորդ փոխվարչապետ Պաբլո Իգլեսիասը նույնպես կարանտինում է այս իրավիճակի պատճառով: Սահմանված արձանագրությունների համաձայն՝ կառավարության բոլոր անդամները անալիզներ կհանձնեն առավոտյան:
Արդյունքները հայտնի կդառնան ցերեկը և պաշտոնապես կհաղորդվեն», - ասված է կառավարության հայտարարության մեջ: