ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News
Առողջապահության նախարարությունն ասում է՝ հետեւեք միայն պաշտոնական լուրերին ու նշում՝ այս կայքն է հիմնական ռեսուրսը www.ncdc.am/coronavirus։ Կայքը չի աշխատում արդեն երկու ժամից ավելի։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» հիմնադիր նախագահ Շուշան Դոյդոյանը։
«Մարդկանց պարտավոր եք տեղեկատվություն տալ, պատասխանել բոլոր հարցերին իրական ռեժիմում!!!!!», գրել է նա։