ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News
Հայ-վրացական սահմանը հսկողության տակ։ Այսօր բեռնատարի երկու օտարերկրացի վարորդների մոտ Բավրա անցակետը հատելիս գրացվել է մարմնի ջերմաստիճանի նորմայից փոքր շեղում, սակայն ընթացակարգերի համաձայն նրանց մեկուսացրել են, իրականացվել է նմուշառում, վաղը կստանան պատասխանները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը։
«Բժիշկների նախնական գնահատմամբ նրանք շատ շուտով տան ճանապարհը կբռնեն»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ Հայաստանն ու Վրաստանը որոշում են կայացրել մարտի 14-ի առավոտյան 08։00-ին երկկողմ փակել սահմանը։
Երկու երկրների քաղաքացիներն առանց խոչընդոտների կարող են վերադառնալ հայրենիք։
Մարտի 14-ի դրությամբ աշխարհում կորնավիրուսով վարակակիրների թիվը հասել է 146 հազար 58-ի, մահացել է 5437 մարդ, բուժվածների թիվը հասել է 72 հազար 550-ի։
Վարակը տարածվել է աշխարհի 147 երկրում։
Մարտի 13-ի դրությամբ՝ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 13-ի։ Մեկուսաված է շուրջ 100 մարդու։
«Golden Palace»-ում մեկուսացված 31 անձանցից 28-ը տուն է ուղարկվել, 2-ի մոտ կորոնավիրուսի թեստը հաստատվել է, 1-ը դեռ մեկուսացված է։
Չինաստանում վարակակիրների թիվը հասել է 80 հազար 824-ի, մահացել է՝ 3189-ը, հիվանդությունից ապաքինվել է 65 հազար 541 մարդ։
Իտալիայում վարկված է 17 հազար 660 մարդ, մահացել է 1266-ը, ապաքինվել՝ 1439-ը։
Իրանում վարակակիր է 11 հազար 364-ը, մահացել է 514 մարդ, բուժվել՝ 3529-ը։
Հայաստանի հարևան մյուս երկներում՝ Վրաստանում վարակակիր է 25, Թուրքիայում 2, իսկ Ադրբեջանում 19 մարդ։