ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով Գյումրիի միջադեպին։
«Նոր դուրս եկա վերակենդանացման բաժանմունքից, որտեղ պոլիտրավմա ախտորոշմամբ տեղափոխել էին այսօր Գյումրիում բռնության զոհ դարձած աղջնակին։ Վիճակը կայուն ծանր է, որոշում է կայացվել երեխային տեղափոխել Երևան։
Պատահածը սահմռկեցուցիչ է... Չի կարող լինել որևէ արդարացում»,-գրել է մարզպետը:
Նշենք, որ մարտի 5-ին Գյումրիում ողբերգական դեպք է տեղի ունեցել. ոստիկանները հայտնաբերել են 43-ամյա կնոջ դին և նրա 13-ամյա դստերը։ Աղջկա վրա եղել են բռնության հետքեր, նա հիվանդանոց է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում: Հանցագործությունը կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել 28-ամյա երիտասարդ։
Հարուցվել է քրեական գործ՝ ՔՕ-ի 112 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 14-րդ կետերի հատկանիշներով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը երկու կամ ավելի անձանց նկատմամբ՝ անզգուշությամբ առաջացնելով տուժողի մահ: