ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News
Կորոնավիրուսի կանխարգելման նպատակով հեռահար աշխատանքի համար նախատեսված տեխնոլոգիաների ցանկում hայկական Կրիսպ (Krisp) ընկերությունը իր աղմուկի հեռացման հայտնի հավելվածով հայտնվել է Ֆորբս պարբերականի լավագույն 5 հավելվածների շարքում։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։
Ընկերությունից նաև տեղեկացրել են, որ պատրաստվում են անվճար փաթեթներ տրամադրել հայկական կազմակերպություններին։
Կրիսպը հեռախոսային խոսակցությունների ընթացքում աղմուկը վերացնող ամենաորակյալ տեխնոլոգիան է աշխարհում։ Ծրագիրը հիմնված է արհեստական բանականության և մեքենայական ուսուցման մեթոդների վրա:
2019թ.-ին Krisp-ը միջազգային ProductHunt հարթակում ճանաչվել է նաև տարվա լավագույն ապրանք:
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի կանխարգելիչ միջոցառումներից ելնելով ողջ աշխարհում հեռահար աշխատանքի են անցել մի շարք ընկերություններ տասնյակ հազարավոր աշխատակիցներով և Krisp-ը լավագույն հնարավոր գործիքներից է նման աշխատանքի համար: