Քաղաքապետարանը ձեռք է բերել մեծ քանակությամբ քլոր և կարող է տրամադրել այն տնտեսվարողներին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News

Դիանա Գասպարյան

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝ 

«ԿԱՐԵՎՈՐ‼️

Հարգելի՛ տնտեսվարողներ

(սննդի կետեր, խանութներ, տաքսի ծառայություններ, այլ տեսակի ծառայություններ մատուցող հաստատություններ ու հիմնարկներ՝ բանկեր, վարկային կազակերպություններ և այլն)

Բոլորին հորդորում ենք պարբերաբար ախտահանել տարածքները, պահեստները, դռներն ու դրանց բռնակները, առհասարակ այն իրերը, որոնց դիպչում են մեծ թվով մարդիկ:

Միաժամանակ հայտնում ենք, որ քաղաքապետարանը ձեռք է բերել մեծ քանակությամբ քլոր և կարող է տրամադրել այն տնտեսվարողներին, որոնք սեփական ուժերով չեն կարողանում ձեռք բերել ախտահանող նյութեր:

ԴՐԱՆՔ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԿԱՐՈՂ ԵՔ ԶԱՆԳԱՀԱՐԵԼ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՈՎ 095237222

Մենք ավելի քան երբևէ պետք է լինենք զգոն ու համախմբված՝ գիտակցելով մեր պատասխանատվությունը թե՛ սեփական անձի, թե՛ մեր շրջապատի նկատմամբ»: