Կուբանում կորոնավիրուսով երկրորդ հիվանդը ժամանել էր Հայաստանից

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News

ռդ

Կուբանում կորոնավիրուսով երկրորդ հիվանդը ժամանել էր Հայաստանից և այժմ գտնվում է Սոչիում: Այս մասին հայտնում է РиаНовости-ն:

Կրասնոդարի երկրամասում վարակվածի հետ շփման շրջանակը հայտնի է: Նրանց մեկուսացրել են. գտնվում են բժիշկների խիստ հսկողության տակ: 

Կորոնավիրուսով հիվանդը մեկուսացված է Սոչիի հիվանդանոցի հատուկ վերակենդանացման բաժնում: 

Ավելի վաղ, Կուբանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել էր տղամարդու մոտ, որը ժամանել էր Իտալիայից: