Կորոնավիրուսից մահացել է թուրքական բանակի պահեստազորի գեներալ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News   

թուրքական բանակ

Թուրքիայում մարտի 12-ին դժվարացած շնչառության պատճառով գրանցված կանչից հետո Թուրքիայի ցամաքային զորքերի նախկին գլխավոր հրամանատար, բանակի գեներալ Այթաչ Յալմանը հրաժարվել էր հիվանդանոց տեղափոխվել և նախընտրել էր տանը կաթիլային բուժում ստանալ։ Գրել է Ermenihaber-ը։

Մարտի 13-ին նրա առողջական վիճակը վատացել էր, և այս անգամ բժիշկներոը համոզել են նրան տեղափոխել հիվանդանոց։

Երկու օր անց ցամաքային զորքերի նախկին հրամանատարի վիճակը կտրուկ վատացել է և մահացել է։

Բժիշկները կորոնավիրուսի տեստ են վերցրել նրա կնոջից և արդյունքը դրական է եղել։ Կնոջ մոտ հաստատվել է COVID-19 տեսակի կորոնավիրուս։

Նրանք հանգել են այն եզրակացության, որ Այթաչ Յալմանն էլ կորոնավիրուսով հիվանդ է եղել և մահացել է հենց կորոնավիրուսից։

Հիշեցնենք, որ Թուրքիայում պաշտոնապես կորոնավիրուսից արդեն 3 մահ է գրանցվել, իսկ հիվանդների թիվը, դարձյալ պաշտոնական տվյալների համաձայն, 191-ի է հասել։