Փողոցներում եռուզեռ է, հապաղումը կարող է կործանարար լինել. բժիշկը դիմել է կառավարությանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News

բժիշկ

Բժիշկ Արտավազդ Սահակյանը դիմել է ՀՀ կառավարությանը՝ հնարավոր անդառնալի կորուստներից խուսափելու նպատակով կիրառել խստագույն միջոցառումներ, քանի որ աշխարհում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը սրընթաց վատթարանում է:

«Նորից եմ դիմում ՀՀ կառավարությանը: Աշխարհում՝ հատկապես Եվրոպայում, իրավիճակը սրընթաց վատթարանում է։ Հնարավոր անդառնալի կորուստներից խուսափելու նպատակով անհրաժեշտ է կիրառել խստագույն միջոցառումներ՝ ներգրավելով ուժային կառույցների հնարավորությունները՝ մարդկանց տեղաշարժը և շփումը բացառելու նպատակով։



Երևանի փողոցներում առայժմ տիրում է աշխուժություն և եռուզեռ։ Հապաղումը կարող է կործանարար լինել։



Հուսով եմ, որ մեր քաղաքացիներն ըմբռնումով կմոտենան ստեղծված իրավիճակին՝ իրենց կարգապահությամբ օգնելով բժիշկներին, ովքեր հիմա առաջնագծում են։ Դրանով իսկ կարող եք ձեր աջակցությունը ցուցաբերել առողջապահության նախարարությանը», - ֆեյսբուքյան իր էջում գրել է բժիշկը։