ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News
Սիրիա կատարած ուղևորությունից հետո Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն պարտադիր բժշկական ստուգում է անցել։ Գերատեսչության ղեկավարի հետ միասին թեստեր են անցել նաև նրան ուղեկցող պատվիրակության անդամները։ Գրել է TVzvezda-ն։
Բժիշկները չափել են ՊՆ պատվիրակության անդամների և ինքնաթիռի անձնակազմի ջերմությունը, ինչպես նաև կորոնավիրուսի ստուգման թեստեր են արվել։ Արդյունքները բացասական են եղել։
Կայքը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է ստուգվում Սիրիայից վերադարձած պատվիրակությունը։