ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News
Heritage Foundation-ի հրապարակած 2020 թվականի տնտեսական ազատության վարկանիշում Հայաստանը զբաղեցրել է 34-րդ տեղը:
Հայաստանն ունի 70 միավոր, այսինքն՝ 2,9 միավորով ավելի առողջապահության բյուջեի հաշվեկշռում զգալի բարձրացման շնորհիվ: Զեկույցում նշված է, որ Հայաստանը եվրոպական տարածաշրջանի 45 երկրների շարքում զբաղեցնում է 18-րդ տեղը, երկրի ընդհանուր միավորը մի փոքր է բարձր տարածաշրջանի միջին ցուցանիշից և զգալիորեն բարձր է միջին համաշխարհային մակարդակից:
Ըստ Heritage Foundation-ի փորձագետների՝ Հայաստանում տնտեսական ազատությունը վերջին 15 տարում մնացել է բավականին կայուն, իսկ տնտեսությունը տատանվել է չափավոր ազատի և մեծ մասամբ ազատի միջև: Վերջին 2 տարում ՀՆԱ աճը առանձնապես կայուն է եղել, քանի որ տնտեսությունը վերականգնվել է 2015-2016 թվականների տարածաշրջանային անկումից հետո: Կառավարությունը կառուցվածքային բարեփոխումներ է անցկացնում՝ առաջ մղելով արտահանումը և մեծացնելով արտասահմանյան ներդրումները՝ ապագա տնտեսական աճի խթանման համար:
Զեկույցում շեշտվում է, որ խոշոր ներդրումներ ներգրավելու և ավելի ազատ տնտեսության անցնելու համար Հայաստանին անհրաժեշտ կլինի ավելի սևեռուն կենտրոնանալ դատական համակարգի և կառավարության ամբողջականության արդյունավետության բարձրացման վրա:
Ինչ վերաբերում է հարևան երկրներին, ապա Վրաստանը բոլորից բարձր դիրք է գրավել՝ 12-րդ հորիզոնականում է, Ադրբեջանը 44-րդ տեղում է, Թուրքիան՝ 77-րդ և Իրանը՝ 164-րդ: Սինգապուրն աշխարհում ամենաազատ տնտեսությամբ երկիրն է: