ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News
Ծովախեցգետիններ վաճառող կինը առաջին մարդն է, ում մոտ կորոնավիրուսով վարկման դեպք է հաստատվել։ Նա աշխատել է Չինաստանի Ուհան քաղաքում «Ուհանան» ծովամթերքների շուկայում։ Մինչ այս պահը հայտնի չէ, որտե և ինչպես է նա վարակվել։ Այս մասին հայտնել է РИА Новости-ն՝ վկայակոչելով չինական ԶԼՄն-երը։
Վեյ ազգանունով կնոջ ջերմությունը, 2019 թվականի դեկտեմբերի 11-ին անհայտ պատճառներով բարձրացել է։
Ուհանի առջողջապահության հանձնաժողովը դեկտեմբերի 31-ին հայտնել է վարկավածների առաջին խմբի մասին՝ 27 մարդ։
Առաջինը ախտանշաններ իր մոտ նկատել էր Վեյը։ Կինը երկար ժամանակ բնակարան է վարձել շուկայի կողքին։ Երբ ջերմությունը բարձրացել է, կինը դիմել է իր տան առաջին հարկի կլինիկա։
Նա հայտնել է, որ ինչպես միշտ, երբ վատ է զգացել, գանցել է հիվանդոնց, այնտեղ նրան ներարկումներ են արել, իքննազգացողությունը հաջորդ օրերին լավ է եղել։
Վերջին անգամ նույնիսկ երկու ներարկումը չի օգնել, և Վեյը դիմել է այլ հիվանդանոց, որտեղ ևս նրան չեն կարողացել օգնել, ինչից հետո նա որոշել է պառկել տանը և դեղեր խմել։ Դեկտեմբերի 16-ին կինը դիմել է Wuhan Union Hospital կլինիկա։
Ախտանշանների հայտնվելուց հետո առաջին խմբից 11 մարդ դիմել է փոքր կլինիկաներ, որոնք տեղակայված են շուկայի հարևանությամբ։
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ շուկան ու դրան հարակից կլինիկաները փակվել են։
Ուսումնասիրելով հայտնի ցանկը, լրագրողներին հաջողվել է հստակեցնել առաջին վրակակրի անունը, ով ոչ մի շփում չի ունեցել «Հուանան» ծովամթերքների շուկայի հետ։
Նա տղամարդ է, Չեն անունով, ում մոտ դեկտեմբերի 16-ին ջերմությունը բարձրացել է ու դիմել է Ցզանսյանի հիվանդանոց Ուհան քաղաքում։
Տղամարդը բժիշկներին պատմել է, որ ընկերություններից մեկի ֆինանսական հարցերով է զբաղվում, չի շփվել ողջ թռչունների հետ կամ ծովամթերքի շուկայում չի եղել, որից ապրում է 30 կմ հեռու։
Տղամարդը այդպես էլ չի կարողացել հասկանալ, որտեղ է վարակվել։ Ընդ որում նրա ընտանիքը ոչ մի կերպ չի պաշտպանվել, միչև նրան ախտորոշում կտային և նրանցից ոչ ոք չի վարակվել։ Չենը պատմել է նաև, ոև հիվանդանալու ընթացում շուրջ կես ամիս չի հաճաել ոչ մի տեղ բացի աշխատավայրից։
Նա կարծում է, որ վարակվել է մետրոյում կամ աշխատանքի գնալու ճանապարհին։