ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News
Հունաստանի առողջապահության նախարարությունը հաստատել է երկրում կորոնավիրուսի վարակման դեպքը։ Գրել է ТАСС-ը։
Վարակումը գրանցվել է Սալոնիկիում 38-ամյա կնոջ մոտ, ով եկել էր Իտալիայից։
«Կինը վերադարձել է հյուսիսային Իտալիա կատարած ուղևորությունից և այս պահին բարդություններ չկան»,- ասել է Հունաստանի առողջապահության նախարարի մամուլի խոսնակը։
ԱՆ-ի տվյալներով՝ կինը տեղափոխվել է Սալոնիկիի հիվանդանոց։