ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News
Արտակարգ դրության ժամանակ հատկապես ինֆորմացիան պետք է հասանելի լինի բոլորի համար։ Այս մասին ֆեյբուքյան էջում հայտնում է ՄԻՊ Արման Թաթոյանը:
Մենք շուտով կներկայացնենք արտակարգ դրությանը և սահմանափակումներին վերաբերող մատչելի և ամբողջական տեղեկատվություն ուղեցույցի տեսքով. այն հասանելի կլինի ինչպես մեր երկրում ապրող ազգային փոքրամասնությունների լեզուներով (5 լեզու), այնպես էլ բրայլյան գրով և ժեստերի լեզվով թարգմանությամբ։
Պետք է լինեն այնպիսի պայմաններ, որոնք հաշմանդամություն ունեցող մարդկանց հնարավորություն կտան ինքնուրույն, առանց արժանապատվության
նկատմամբ վիրավորանք զգալու ծանոթանալ արտակարգ դրությանն առնչվող ողջ տեղեկատվությանը։
Տեղեկատվության մատչելիությունը ոչ միայն երաշխավորում է հաշմանդամություն ունեցողների իրավունքների իրացումը, այլ նաև ապահովում է նրանց կողմից արտակարգ դրության պայմաններում իրենց պարտավորությունների պատշաճ կատարման հնարավորությունը: