ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 30, 24News
Հայաստանի ֆուտբոլի առաջնության փոխչեմպիոն Երևանի «Նոա»-ի մարզչական շտաբին է միացել Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին հարձակվողը:
«Նոա»-ի մարզչական շտաբին է միացել հայ մասնագետ Արամ Հակոբյանը, ով կստանձնի «Նոա»-ի գլխավոր մարզչի պարտականությունները: Նախկինում նա մարզել է «Ուրարտու-2»-ը: Մարզչական շտաբը համալրել է նաեւ Կարեն Ավոյանը՝ հանդես գալով որպես ֆիզպատրաստվածության մարզիչ:
--00—ՄՀ