Թրամփն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News

.

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կիրակի օրը հեռախոսազրույց է ունեցել իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ, որի ընթացքում քննարկվել է, մասնավորապես, ուկրաինական հակամարտությունը, գրում է Daily Sabah-ը։

«Էրդողանն ասել է, որ աջակցում է Թրամփի քայլերին՝ ուղղված Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը դադարեցնելուն»,- նշում է հրատարակությունը։

--00--ԱՀ