ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News
Հայաստանում կորոնավիրուսի տարածումը կանխարգելելուն ուղղված միջոցառումների շրջանակներում ջերմային աերոզոլային գեներատորներով և ախտահանիչ նյութերով ախատահանումներ են իրականացվել Բարձրագույն դատական խորհրդի վարչական շենքի և Երևանի բոլոր ատյանների դատարանների աշխատասենյակներում, դահլիճներում, կալանավորների ժամանակավոր պահման խցերում և հարակից տարածքներում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ դատական դեպարտամենտը։
«Այս պահին ընթանում են ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության մյուս դատարանների ախտահանման աշխատանքների կազմակերպման գործընթացը, որոնք կիրականացվեն առաջիկա օրերին»,- նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ մարտի 31-ի տվյալներով՝ ՀՀ-ում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 532 է, որից 3-ը՝ մահվան ելքով: Վիրուսից վերականգնվել է 31 մարդ: