ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News
ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքայն էջում ներկայացրել է Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերն՝ ըստ Երևանի և մարզերի:
«Պետք է նշել, որ 532 դեպքից այս պահին ճշգրիտ է 502 քաղաքացու բնակության վայրը: Մնացած 30 պացիենտի բնակության վայրը պարզվում է, քանի որ վերջիններիս փաստացի և անձնագրում հաշվառված տվյալների մեջ կա անհամապատասխանություն»:
Երևան` 219
Արագածոտն` 10
Արարատ` 113
Արմավիր` 51
Լոռի` 4
Կոտայք` 88
Շիրակ` 6
Սյունիք` 8
Վայոց ձոր` 1
Տավուշ` 2