ԵՐԵՒԱՆ, 1 ԱՊՐԻԼ, 24News
«Ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանը հանդիպել է ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի հետ:
Հարությունյանը Վանեցյանին առաջարկել է գնել իր ղեկավարած Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունը, սակայն Վանեցյանը հրաժարվել է առուվաճառքի գործարքից:
Խոսրով Հարությունյանը հասկանում է, որ իրեն այդ կուսակցությունը այլևս պետք չէ, և իր քաղաքական կարիերան ավարտվել է, իսկ մի քանի հազար դոլար աշխատելը վատ չէր լինի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: